12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԺ նիստին /Ուղիղ միացում/

Ազգային ժողովն սկսել է իր հերթական նստաշրջանի աշխատանքները: Հոկտեմբերի 2-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա թվով 6 օրենքի նախագիծ:

ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:ԱԺ առաջին ընթերցման կներկայացվի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ նիստերի օրակարգում  է նաև «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կողմից հեղինակած «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ