Սա կամ պաթոլոգիկ սուտասան է կամ պաթոլոգիկ անպիտան
Փաշինյանը կոչ է անում երիտասարդներին վերադառնալ ու ծառայել, ու երկու անգամ քիչ մարդ է վերադառնում, քան նախորդ տարին: «Կիրթ ու պոզիտիվ» Ալիևի հետ հրադադարի մասին է պայմանավորվում ու երկու օր հետո էլի զոհ ենք ունենում (4րդը երկու շաբաթվա ընթացքում): Ստացվում է, որ իր կնոջ ամեն մի խաղաղության կոչին, ադրբեջանցիք պատասխանում են մեկ սպանված հայ զինվորով:
Թռիչքաձև աճ ա խոստանում, աճի տեմպերը ընկնում են, իսկ մյուս տարվա բյուջեում աճի կանխատեսումը նա ինքնուրույն է նվազեցնում: Ասում ա, որ մենաշնորհ այլևս չկա, ու բանան ներմուծողների քանակը կտրուկ կրճատվում ա: Ներդրումներ է խոստանում, ու ուղղակի ներդրումները երկու անգամ կրճատվում են: Գնում, շուկայում մթերքի գին ա ստուգում, մի կիլո լոլիկի գինը մի հատ ջերմոցի գին ա դառնում: Քոչարյանին ուզում ա դատի, Քոչարյանն ա իրան դատի տալիս:
Պուտինի քամագն ա ուզում մտնի, սաղիս ասում ա, որ ամեն ինչ փայլուն ա, Պուտինը բռնում, ոնց ուզում ստորացնում ա: Հանձնարարում ա երկու ժամում զինաթափել խմբավորումներին, հանցավորության ու օրինազանցության թվերը կտրուկ աճում են: Ասում ա քաղբանտարկյալ չի լինելու, բանտից ազատում ա հանցագործներին ու ազատազրկում է քաղաքական դրդապատճառներով: Խոստանում ա թոշակ բարձրացնել ու չի վճարում նույնիսկ կենսաթոշակայինը: Սա կամ պաթոլոգիկ սուտասան է կամ պաթոլոգիկ անպիտան:
Ասում եմ, չբռնենք ազգովի խնդրենք, որ էլ չխոսա, զուտ ձենը կտրի: Կարող ա խոսալով ա նավսում։ Բան չի անում, թող էդ մի բանն էլ չանի: Թող գոնե բան չանելը լավ անի:
Հ.Գ. թե բա՝ «800 միլիոնից 1 միլիարդ դոլարով բյուջեն ավելացնելու ենք»:
Արթուր Դանիելյան