27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը ներկայացնում է հիպոթեքային շուկայի նորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային ծրագրում կառավարության որոշումը:

Ըստ Փաշինյանի՝ ավելացվել է այդ ծրագրից օգտվելու համար սահմանված տարիքային շեմը՝ մինչև 65 տարի գումարային տարիք ունեցող ամուսնական զույգի տարիքային շեմը բարձրացվել է մինչև 70 տարի։ Վարչապետի խոսքով՝ նվազեցվել են վարկի տոկոսադրույքները` Երևանում առավելագունը մինչև 7.5 տոկոս, մարզերում` 5.5։ Բացառված չէ, որ մրցակցությունից ելնելով բանկերն ավելի ցածր տոկոսադրույքներ սահմանեն.

«Այսօր քիչ առաջ ես զրուցում էի ԿԲ նախագահի հետ։ Նա հայտնեց, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են, որ ավելի ցածր տոկոսներով կտրամադրեն վարկեր»։

Մեղմացվել է նաև կանխավճարի պահանջը։ Այժմ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել միայն 10 տոկոս կանխավճար վճարելով։ Բացի այդ, նրանք կարող են հիփոթեք ստանալ ծնողների բնակարանը գրավադրելով։

Փաշինյանը ժպտում է. «Ինչո՞ւ եմ ժպտում։ Որովհետև մտածում էի, որ փեսաներն ու զոքանչները ինչպես կվիճեն, թե ում բնակարանը պիտի գրավ դրվի»։

Բնակարանների արժեքները նոր ծրագրով սահմանվել է 25 մլն դրամ` երկրորդային շուկայի և 30 մլն դրամ` առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների համար։

Վարկի մարման ժամկետը ևս ավելացվել է` առաջնային շուկայի համար` մինչև 30, երկրորդային` 20 տարի ժամկետով։

«Հայաստանում հիփոթեքային վարկը նախկինում երբեք այսպիսի ժամկետով չեն տվել»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով՝ եկամտահարկի վերադարձի դեպքում, փաստորեն, միջինից բարձր եկամուտ ունեցող վարկառուները բնակարան ձեռք բերելիս հետ են ստանում իրենց տոկոսադրույքները։

«30 տարով անտոկոս վարկ է ստացվում։ Սա կարծում եմ լավ հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր միջինից բարձր են ստանում» ։

Ինչ վերաբերում է աշխատանք չունեցողներին, Փաշինյանը խոստացել է ամեն ինչ անել՝ Հայաստանում խրախուսելու աշխատանքն ու բարձր աշխատավարձը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ