06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իլհամ բաբայի եւ Փաշինյանի փիարշիկները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվաերթը ուշադրության արժանացավ նաև facebook-ի հայ օգտատերերի կողմից… Մի մասը հրճվանքով, իսկ որոշ մասն էլ հեգնանքով են մեկնաբանում Փաշինյանի հերթական PR քայլը…

Բայց Փաշինյանի հեծանիվ վարելուն չէ, որ ուզում եմ անդրադառնալ… Փաշինյանի «bicycle»-ոտ լուսանկարների տարածելուց հետո որոշ հայ օգտատերեր և հիմնականում գործող իշխանություններին գովերգողները և սպասարկողները, սկսեցին համացանցում տարածել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի լուսանկարները, որտեղ վերջինս ևս հեծանիվ է վարում…

Արդեն պատկերացնում եք, թե ինչ մեկնաբանություններով հանդես եկան մեր օգտատերերը… Ամենամեղմը՝ «Սա էլ մեր վարչապետին է կրկնօրինակում» … Համացանցը ողողած հայհոյախառն մեկնաբանություններին չեմ էլ անդրադառնա…

Սակայն այս ամեն ինչում ամենատխուրն ինձ համար այն բացահայտումն է, որ մենք կամաց-կամաց ընդօրինակում ենք մեր արևելյան հարևանների պրիմիտիվ և տգետ ապատեղեկատվություն տարածելու ոճն ու ձևը…

Հարգելի´ հայրենակիցներ-օգտատերեր, մենք ազերի-թուրքերից միշտ տարբերվել ենք նրանով, որ տեղեկատվություն հրապարակելուց նախ ստուգել ենք սկզբնաղբյուրը և աչքի ենք ընկել վերլուծելու կարողություններով… Սակայն վերջին շրջանում մեր որոշ օգտատերերի մոտ նկատվում է ԴԵԳՐԱԴԱՑԻԱ…

Սկզբում Սուրբ Գեղարդի կեղծած նկարն էին հիստերիկ ձևով տարածում՝ փորձելով ապացուցել, որ այն վնասված է, հետո ևս մի քանի այսպիսի էժանագին և ձախողված PR քայլեր արվեցին facebook-ում, իսկ հիմա էլ Իլհամ բաբայի Փաշինյանին «կրկնօրինակելու» փաստն են առաջ տանում…

Պետք չէ նմանվել անգրագետ և պրիմիտիվ մեր արևելյան հարևաններին…Պետք չէ կրկնօրինակել ազերիների նախրային վարվելաձևը… Դա մեզ հարիր չէ… Առավել ևս, եթե հարցը վերաբերում է Ադրբեջանին, որի հետ տեղեկատվական պայքարում մենք միշտ հաղթել ենք մեր ինտելեկտուալ կարողությունների, այլ ոչ թե էժանագին կեղծիքների շնորհիվ…

Ի դեպ, լավ կլիներ, եթե մեր օգտատերերը, ովքեր ապշերոնյան սուլթանիկին մեղադրում են Փաշինյանին կրկնօրինակելու մեջ, ստուգեին իրենց կողմից տարածվող լուսանկարի վաղեմությունը և իմանային, որ այն հրապարակվել է 2016 թ-ի օգոստոսի 11-ին (հղումն՝ այստեղ)…

Հ.Գ.Հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նստեցնելը և Երևանի կենտրոնով թիկնազորով ման տալը շատ թույլ PR էր …

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ