23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարալիկի քաղաքապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի մուտքը

Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիներն այսօր վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի  կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը:

Արտակ Գևորգյանը չի մանրամասնել, թե որտեղ է գտնվում ֆիզիկապես, ասել է, որ համայնքում է, սակայն փոխարենը նկատել է. «Այս 15-20 հոգին, իրենց ախորժակից դուրս գալով, քանի որ իրենց հավակնությունը Անի համայնքի ղեկավարի պաշտոնն է, իսկ դա ընտրովի պաշտոն է… ժողովրդի կողմից մենք ստացել ենք ընտրություններում վստահության քվեն, իսկ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի միջով անցնել, որպեսզի հնարավորություն ունենան ժողովրդի շարժը և իրենց կողքին գտնվելու կարողությունը ապահովել: Անճարությունից ելնելով՝ փորձում են դիմել նման կարգի գործողությունների՝ խոչընդոտելով Անի համայնքապետարանի գործունեությունը»:
Նշենք, որ Մարալիկ համայնքը շրջանի 17 խոշորացված համայնքների թվում ընդգրկվել է Անիի համայնքում:

Հարցին, թե ՀՀԿ-ական բազում մարզպետներ, քաղաքապետներ հեղափոխությունից հետո հրաժարական են տվել՝ նշելով, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, ուրեմն ինչու ինքը ևս հրաժարական չի տալիս՝ համայնքում ավելորդ կրքեր չբորբոքելու համար, Արտակ Գևորգյանն ասաց. «Ես օրինական ընտրություններով, բարձր քվեով և ժողովրդի մեծ վստահությամբ ընտրված եմ, ընդամենը  30 կամ  20 ներկայացուցչի պահանջով 24 հազար ազգաբնակչության ու ընտրողների հստակ զանգվածի զորակցությունն ունենալով՝ ինձ իրավունք չեմ վերապահում, քանի որ դա բնակչության վստահությամբ ստեղծված համապատասխան աշխատանքն է, որով մենք ծառայելու ենք մեր ժողովրդին»:

Մարալիկի քաղաքապետն ահազանգել է ոստիկանություն, որտեղից, ըստ Արտակ Գևորգյանի, հայտնել են, թե տարվում են բանակցություններ, և կփորձեն արագ կերպով ապահովել ՏԻՄ աշխատակիցների մուտքը, ինչի հետևանքով կապահովվի քաղաքապետարանի բնականոն գործընթացը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ