06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Հանրապետականի՛՛ մասին, ինչքան հնարավոր է, քիչ խոսեք. Հ Աբրահամյան

 Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ ելույթով հանդես եկավ ոչ իշխանական խմբակցությունների առաջարկի մասին՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի արագածափերի, կարմիր գծերի հետ կապված հարցերը:

Նախ նա պատգամավորներին կոչ արեց ձևակերպումների մեջ լինել կոռեկտ, ապա նշեց՝ ճիշտ չի համարում այն, որ փորձում են միմյանց վիրավորել: ՛՛Մենք քննարկում ենք հարց, յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր կարծիքը կամ մոտեցումները ներկայացնել, դա որևէ մեկին իրավունք չի վերապահում վիրավորել, տվյալ մարդու կարծիքի հետ կապված արտահայտվել կամ ինչ-որ պատմություններ հիշել: Ես ուզում եմ նաև կոչ անել, որ ՛՛Հանրապետականի՛՛ մասին ինչքան հնարավոր է քիչ խոսեն, եթե իրանք այդքան վատ կարծիք ունեն, եթե շատ խոսեն, ժողովուրդն իրանց մասին վատ կարծիք կկազմի՛՛:

Դիմելով հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանին ու չորս ուժերին՝ ԱԺ նախագահը նշեց, որ քանի որ ինքը պատասխանատու է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու համար, ուզում է առաջարկել մի տարբերակ: Աբրահամյանը նշեց, որ պատրաստ է օգտվել իրեն՝ որպես ԱԺ նախագահի, տրվող լիազորությունից՝ լսումներ հրավիրելու հնարավորությունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախագծում առաջարկված բոլոր հարցերը բաժանել՝ ըստ պատկան մարմինների, ուղարկել բոլոր պատկան մարմիններին, ստանալ պատասխանները, այնուհետև կնշանակի լսումներ, կհրավիրեն այն բոլոր պատկան մարմիններին, որոնք ոչ միայն Կառավարության անդամ են կամ գերատեսչության ղեկավար, ու կլսեն նրանց մանրամասնորեն: ՛՛Դա ճիշտ կլինի, կխուսափեք շահարկումներից, որքան էլ էդ բառը չեք սիրում, ես, որպես ԱԺ նախագահ, խոստանում եմ ապահովել արդյունավետ լսումներ, սա է իմ առաջարկը, խնդրում եմ՝ քննարկեք և տաք պատասխան՛՛,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ