30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Չի կարելի այսքան եվրո մեկը դնի գրպանը՛՛

Ազգային ժողովում ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ խոսելիս՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը կոչ արեց բոլոր ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներին նույն շահագրգռվածությամբ հանդես գալ նաև ոչ ժամանակավոր հանձնաժողովներում, ապա խորհուրդ տվեց շահարկումներից զերծ մնալ:

Հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. ՛՛Մինչև շահարկում բառը ես հանգիստ լսում էի, բայց բավական է շահարկեք այդ շահարկել բառը, որն այնքան է էժանացել: Ասում եմ՝ Երևանը ձեր տնամերձը չի՞, ի՞նչ շահարկման մասին է խոսքը, ի՞նչ եք հորդորում, ասում եմ՝ ինչպես այս ԱԺ-ում չենք կարողանում որևէ ռեալ, շոշափելի արդյունքի հասնել, այնպես էլ այնտեղ (Ավագանի), այնտեղ էլ ձեզ նման մեկը նստած, ասում է ՝շահարկում, ասում եմ՝ չի կարելի այսքան եվրո մեկը դնի գրպանը, ասում եք՝ շահարկում՛՛:

 Անդրադառնալով հանձնաժողովներում իրենց աշխատանքին՝ Հակոբյանը նկատեց՝ Կորյուն Նահապետյանի հետ միևնույն հանձնաժողովում Թևան Պողոսյանն է աշխատում, և կարծում ՝ դժգոհություն չունեն, բայց մեծամասնությունն իրենք են, այստեղ շահարկման, ընդդիմության հարց չի, կան հարցեր, որ լուծում են պահանջում: ՛՛Ես ակնկալում եմ, որ շահարկում բառից կազատվեք՛՛,- նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ