21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արման Սահակյանը հիշեցրեց 90-ականները. Բագրատյանը վրդովվեց

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը չի կարծում, որ կառավարության կողմից ներկայացված ՛՛Պետական գույքի մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում հակասություներ չկան, ինչի մասին հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը: Սահակյանն ընդգծեց՝  իրենք ընդամենն ուզում են կանոնակարգել ոլորտը, որպեսզի ինչպես ժամանակին էր՝ կոպեկներոով ու ջրի գնով չմասնավորեցվեն կամ օտարվեն պետական գույքը։

Սահակյանի այս արտահայտությունը նախին վարչապետ Հրանտ Բագրատյանին հունից հանեց:

՛՛Ջհանգիրյանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությանը վերապահված է պետական սեփականության կառավարման լիազորությանը, բայց ոչ թե պետական սեփականության ճակատագիրը որոշելու տնօրինելու իրավունքը, քանի որ պետական սեփականության տնօրինման իրավունքն ըստ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդված առաջին կետի՝ պատկանում է նրա սեփականտիրոջը՝ տվյալ դեպքում ՀՀ-ին։

Մենք գտնում ենք, որ ներկայացված նախագիծը հակասություններ չունի ՀՀ Սահմանադրության և այլ օրենքների հետ”-նկատեց Արման Սահակյանը:

Նա դիմելով ԱԺ-ում նստած նախկին իշխանության մաս կազմող պատգամավորններին՝ հարցրեց. ՛՛Իսկ ո՞վ էր խանգարում ձեզ այն ժամանակ, որպեսզի այս ոլորտը բերեիք ու կանոնակարգեիք։ Հիմա ընդամենը մենք փորձում ենք կանոնակարգել ոլորտը և այս 3000 խոշոր ձեռնարկություններ 10 հազար փոքր օբյեկտներ, որոնք ժամանակին կոպեկներոով ու ջրի գնով մասնավորեցվել են կամ օտարվել են … այդ ժամանակ աշխատում էին մարդիկ, ովքեր այսօր դահլիճում նստած են՛՛։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան Արման Սահակյանը պատասխանեց. ՛՛Պարոն Բագրատյան և այդ զավեշտը հենց վերաբերվում է այդ ժամանակվա կառավարությանը: Ես ասում եմ, որ այդ պատմական էքսկուրսը կապված Նապոլեոնի հետ… այսօր մենք հյուրընկալել ենք 94 ավագ դպրոցի աշակերտների կարծում եմ նրանց համար շատ կարևոր էքսկուրս էր՛՛։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ