20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Զոռով ու բրդելով օրենք են ընդունում՛՛

”Կոչ եմ անում նման տեսքով օրենք չընդունել, քանի որ մի քանի պետական գույքի աղմկահարույց վաճառքն արդեն եղել է թե՛ ԱԺ-ի, թե՛ իշխանության թիկունքում: Հիմա Կառավարությունը փորձում է դրանց օրինական տեսք տալ կամ օրինական շղարշով քողարկել՛՛,- այսօր Ազգային ժողովում ՛՛Պետական գույքի մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նկատեց, որ այս օրինագծով փորձ է կատարվում օրինական դարձնել ՛՛Որոտանի՛՛ ու ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ վաճառքը` հավելելով, որ այս օրենքի ընդունումից հետո, փաստորեն, օրինականացվելու է “Որոտան” ՀԷԿ-ի և “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի 20 տոկոսի վաճառքը:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ հարցն այդքան ընդդիմությանը չի վերաբերում, որքան օրենսդիր մարմինն արհամարհելուն: ՛՛Բրդելով ու զոռով ոչ մի օրենք չի կարելի ընդունել ու թքած ունենալ Սահմանադրության վրա: Եթե այսօր Սահմանադրության դրույթները չեն կատարվում, ապա ո՞րն է երաշխիքը, որ Սահմանադրության բարեփոխումից հետո կկատարվեն դրույթները՛՛:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, թե ոչ մի օրենք բրդելով ու զոռով չի ընդունվելու՝ լինելու են քննարկումներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ