19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նոր հանձնաժողով արագաչափերի, վճարովի ավտոկանգառների տուգանքների հարցով

Ազգային ժողովի օրակարգում արտահերթ կարգով ընդգրկվեց ԱԺ պատգամավորների 1/3-րդ առաջարկած նախագիծը ստեղծել ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով: Այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թվականներին բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: 

Նախագծի հիմնական զեկուցող, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախքան հարցի բուն էությանն անցնելը հայտնեց, որ այս հարցին բացի ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից միացել են  նաև Երևանի ավագանու ՛՛Բարև Երևանի՛՛ ու ԲՀԿ-ի խմբակցությունները: ՛՛Հեղինակային իրավունքն էլ պատկանում է  ժողովրդի մեծամասնությունը, ովքեր իրենց ընդվզումն են արտահայտում արագաչափերի, կարմիր գծերի ու վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ՛՛,-ասաց նա: 

Հակոբյանը նշեց, որ մասնավոր ընկերությունները կարմիր գծեր են գծում քաղաքում և տուրք են գանձում քաղաքացիներից առանց որևէ սպասարկման, սակայն այդ ՛՛ծառայության՛՛ համար վարձ են վճարում: ՛՛Բացարձակ որևէ սպասարկում չկա, միակ սպասարկումն այն է, որ կարմիր գծեր են քաշում: Որևէ մեկը պատասախանատվություն չի կրում այս մեքենաների համար, առևանգել կլինի և այլն, որևէ շահագրգռվածություն չկա, որ ապահով կլինի՛՛,-նկատեց Հակոբյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովը կարմիր գծերի հետ կապված պետք է պատասխանի մի քանի առանցքային հարցերի՝ նախ ինչ պատճառաբանությամբ է կայացվել Երևանի ավտոկայանատեղիների գումարի հավաքագրումը մասնավոր ընկերությունների միջոցով իրականացնելն այն դեպքում, երբ սպասարկումը կարող էր կազմակերպել քաղաքապետարանը: ՛՛Ինչ սկզբունքներով ու չափանիշներով են որոշելու փողոցների կայացման տեղերը, շատ պետք է ճարպիկ լինես, որ Պուշկինի նման նեղ փողոցով անցնես, կարմիր գծեր են գցել ու լավ հիմքեր են ստեղծել վթարների առաջացման համար: Խնդիրը մեկն է, ոչ թե լուծել գերբեռնված վիճակն ու այն թեթևացնել, այլ ավելի շատ գումար պոկել՛՛,-կարծում է պատգամավորը: Հանձնաժողովը պետք է ուսումանսիրի նաև երբ է հիմնադրվել ՛՛Փարկինք Սիթի՛՛ ՓԲԸ, ինչ հիմունքներով են կնքվել նրա հետ պայմանագրերը, արդյոք իրականացվել է ուսումնասիրություն Երևանի փողոցների ծանրաբեռնվածության վերաբերյալ և ինչ ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել:

Արագաչափերի հետ կապված  հանձնաժողովը պետք է պատասխանի մի քանի հարցերի, թե ինչ ընթացակարգով է կքնվել սարքերի ձեռքբերման, գնման պայմանագրերը, որ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք են մասնակցել  ու ինչ հիմքով են ընտրվել մասնակիցների կողմից ներկայացված հայտերը, ինչու է պայմանագրի կքնման ժամկետը սահմանվել մինևչ 2030 թվականը, ում կողմից է իրականացվել պայմանագրի կնքումն ու արժանապատվությունը որքան է:

՛՛Պետք է միակողմանի անվավեր ճանաչել այս օրենքները, ինչքա՞ն կարելի է  չսիրել երևանցուն, որ արտաերևանյան նման որոշում ընդունել: Ում մոտ է հղացել այն միտքը, որ Հայաստանի տարածքը կարող են մասնավորցնել մարդիկ, որ ոչ մի ներդրում չունեն ՀՀ փողոցներում, ժողովրդից նալոգ են հավաքում սա նալոգ հավաքելն է  և երբ ասում ենք տնամերձի է վերածվել, մենք սա ի նկատի ունենք՛՛,-հայտարարեց Հակոբյանը:

Ապա դիմելով մեծամասնությանը՝ նա շեշտեց. ՛՛Մոռացեք մեծամասնություն լինելը, բայց ես չեմ հասկանում՝ ինչ տարամաբանությամբ կարելի է նման օրենք ընդունել, արհամարհել երևանցու շահն ու նման օրենք ընդունել: Հարգելի մեծամասնություն, ակնկալում ենք ձեր աջակցությունը: Սա ընդդիմության հարց չէ, սա արժանապատվության հարց է, որ մեր փողոցում ու մեր տանը փող չաշխատեն մեր հաշվին ու հասկանանք, թե ինչ է կատարվում մեր պետության հետ՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ