27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարական չի պահանջի /վիդեո/

՛՛Որևէ նախաձեռնություն չես կարող ստվերել, քանի որ եթե նախաձեռնության մեջ կան մտահոգություններ, մենք պարտավոր ենք քննարկել՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում  Աժ 3 ընդդիմադիր եւ իրեն ՛՛Այլընտրանք՛՛ հռչակած ուժերի կոնսոլիդացիային, ասաց ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը: 

ԱԺ նախագահը նշեց, թե ոչ իշխանական խորհրդարանական ուժերի կողմից ինքը նախաձեռնության շուրջ առաջարկ չի ստացել, ուստի նախընտրում է քննարկել բուն հարցը ստանալուց հետո միայն: ՛՛Եթե մի նախաձեռնություն չկա, մի հարց չկա օրակարգում, ի՞նչ գնահատական տամ՛՛:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ կկարողանան բեկորներ պոկել ՀՀԿ-ից, ապա ԱԺ նախագահը նկատեց. ՛՛Ես չեմ կարծում, որ կլինի նման բան: ՀՀԿ խմբակցությունը, կուսակցությունը շատ կուռ է և որևէ նման բան, բեկոր պոկվել ես չեմ տեսնում՛՛:

ԱԺ նախագահը հավանական համարո՞ւմ է, որ ԲՀԿ-ն ինչ-որ փուլում նախագահի հրաժարական պահանջի, Աբրահամյանն արձագանքեց. ՛՛Իմ կարծիքով՝ ոչ՛՛: 

 

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ