23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օրական 300 գրամ թռչնամիս օգտագործողը թիրախային խմբում է. Դավիթ Պիպոյան

Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր l8ag8wxne8i het handipmany  խոսեց հակաբիոտիկների մասին: Նա ասաց, որ վերջին շրջանում մեր ազգաբնակչությունը տավարի մսի փոխարեն օգտագործում է թռչնամիս, որի մեջ հակաբիոտիկներ կան: Ու քանի որ տավարի մսի փոխարեն թռչնամսի սպառումն ավելացել է, հետեւաբար, հակաբիոտիկները մեր օրգանիզմ ավելանում են:

Դավիթ Պիպոյանն ասաց, որ իրենց կենտրոնը վերջերս պարզել է՝ մեր ազգաբնակչության մեջ ավելացել է թռչնամսի սպառումը:

Հետաքրքիրն այն է, որ, ըստ բանախոսի, մեր հանրությունը ձուկ քիչ է ուտում: «Ձուկը մեզ մոտ դեռ  բանկետային ուտելիք է: Երեւանում ամեն մի բնակիչ օգտագործում է 17 գրամ ձուկ: Իսկ եթե օրական 300 գրամից ավելի հավի միս է սպառում յուրաքանչյուր բնակիչ,  հանրային առողջության տեսակետից թիրախային խմբում է»,- ասաց Դավիթ Պիպոյանը:

Մեր ազգաբնակչությունը քիչ է օգտագործում նաև մեղր: Ըստ կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների՝ հարցվածների մեծ մասը մեղր չի սիրում:

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը հակաբիոտիկների դեմ, բանախոսն ասաց, որ պետությունը պետք է ստուգի հակաբիոտիկների կայունությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ