19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վրդովմունք է առաջացնում Հայաստանում իշխող վարչախմբի բացարձակ հանցավոր անտարբերությունը Քեսաբի դեպքերին. ՛՛Հայազն՛՛

Սիրիայում ահագնացող պատերազը շարունակում է ավերել երկիրը՝ մեծ կորուստներ և զրկանքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Անհանդուրժելի չափերի են հասնում նաև հայ համայնքի կորուստները, որը հերթական արհավիրքի է մատնվել հայաբնակ Քեսաբի բռնագրավման հետևանքով: 

Որպես ապստամբ ներկայացող զինված ահաբեկչական խմբավորումները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից` Անկարայի անմիջական ռազմական աջակցության ներքո: Ակնհայտ է, որ կատարվածը թուրքական պետության ոչ միայն հակասիրիական, այլև հակահայկական թշնամանքի հերթական բացահայտ դրսևորում է: 

Իրադարձությունների համատեքստում առաջնահերթ վրդովմունք է առաջացնում Հայաստանում իշխող վարչախմբի բացարձակ հանցավոր անտարբերությունը: Խոսք անգամ չի հնչել` Անկարայի ու նրա կողմից հովանավորվող զինյալների դատապարտման կամ մեր հայրենակիցների պաշտպանության համար։ 

Տարիների ընթացքում, սպառնալի իրադարձությունների ֆոնին, բազմիցս հայտարարվել է Միջին Արևելքի հայության պաշտպանության, Հայաստանում բնակեցման և ինտեգրման համալիր ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին: Այսպիսի ծրագիր ցայսօր գոյություն չունի, իսկ սեփական միջոցներով Հայաստան տեղափոխված փախստականների մեծ մասը իշխանությունների դրսևորած լիակատար անտարբերության պատճառով չի կարողանում հաստատվել հայրենիքում: 

Հայ ժողովրդի բոլոր հատվածներին անվտանգության երաշխիք և զարգացման հնարավորություն կարող է տրամադրել միայն հայրենի պետությունը և նրա բանակը: Ազգային պետության այդ կարևոր պարտավորությունը գիտակցաբար արհամարհող ներկայիս վարչախումբը չի կարող և չպետք է կառավարի Հայաստանը՝ ենթակա լինելով անվերապահ համակարգային տապալման։

՛՛Հայազն՛՛ կուսակցության վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ