06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դե լավ էլի, Նիկոլ. Իրավունք

Սովետական միակուսակցական համակար­գի օրոք բավականին ուշա­դիր կարդում էի կուսակցության եւ կառավարության օրգան հանդի­սացող թերթերը, քանզի բավականին հա­ճախ այդտեղ հայտնաբերվում էին շատ հետաքրքիր տեղեկություններ՝ լինի դա ուղղակիորեն, թե տողատակերով: Եվ ահա այդ սովորույթը վերականգնել են նաեւ «Նիկոլի թվին» ու ամբողջ հայության կողմից շատ սիրված Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձ­նագրից զրկելուց հետո որոշեցի այդ թե­մայի շուրջ տեսնել, թե ինչ կա թավշակրոն ռեժիմի օրգան «Հայկական ժամանակում»: Եվ հայտնաբերեցի տեղեկատ­վություն, որ ԱԳՆ-ն վերցրել է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի դիվանագիտական անձնագրերը, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անձնագիրը չի վերցրել: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այս տեղեկության վերաբերյալ ասել է.

«Դիվանագիտական անձնագրերի հետ կապված որեւէ մեկնաբանություն Ար­տաքին գործերի նախարարությունը չի տալիս»: Դե ինչ, անշուշտ զարմանալի է այդ վարվելակերպը, բայց ԱԳՆ խոսնակը ճիշտ է արել, որ չի մեկնաբանել: Հո չէր ասելու, որ իշխանությունները «դիշովկա» են, որ առաջնորդվում են սեւի ու սպիտակի բաժանման զազրելի տրամա­բանությամբ:

Ի դեպ, նշյալ իշխանական թերթը մի խայտառակ բան է հայտնաբերել կա­ռավարության բուֆետում: Պարզվում է, որ այդտեղի սնունդը ոչ միայն թանկ է եւ անորակ, այլեւ որդնած է, եւ, ի դեպ, դրա ապացույց լուսանկարներն էլ են հրապա­րակվել: Ու նաեւ մի զարմանալի հանգա­մանք՝ մոտ մեկ ամիս առաջ, այսինքն՝ լուսավոր, պայծառ, հեղափոխական Նոր Հայաստանի օրոք այդ բուֆետի սպասարկումը ստանձնել է մի ընկերություն…

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ