08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պարտադիր կուտակայինի դրականը

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերով  մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խոսեց անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:

“Կուտակային կենսաթոշակի հարցը՝ մի քանի օր հետո կքննարկվի ՍԴ-ում ,  եւ ես ձեռնապահ կմնամ հիմա դրան գնահատական տալուց: ՍԴ-ի որոշումից հետո թող ամեն մարդ ինքը որոշի՝ ճիշտ է դա , թե ոչ: Կոնկրետ ինձ համար՝  ինչպիսին էլ լինի ՍԴ որոշումը կլինի վերջնական”,-նշեց  ՀՀԿ պատգամավորը:

Պատգամավորը կարծում է, որ բոլոր բարեփոխումներն էլ սկզբում տհաճությամբ են ընդունվում: Որպես օրինակ նա մատնանշեց “ԱՊՊԱ”-ի մասին օրինագծի ընդունումը:

“Սկզբում բոլորը ընդդիմանում էին, ուղղակի հունից դուրս էին գալիս, բայց  կյանքը  ցույց տվեց, որ այս օրենքը շատ օգտակար է և մարդիկ մեծամասամբ շատ գոհ են դրանից: Սա վերաբերվում է պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքին: Երկու-երեք տարի հետո այդ օրենքը թույլ կտա երկար և էժան փողերի առկայությունը մեր երկրում: Դա էլ իր հերթին կբերի տնտեսության զարգացման նոր հեռանկարներ”,-համոզված է Գագիկ Մինասյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ պետք է հեռուն նայել և բոլոր օրենքների հիմքում նախ դրական ակնկալիքներ փնտրել.”Կան բավականին բարդ հարցեր, որոնք պարզ պատասխաններ չեն պահանջում: Կգա ժամանակը և կերեւա, թե այդ բարդ հարցերի պատասխանը որքան պարզ կընդունի ժողովուրդը”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ