23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմ բացառում, որ կլինեն մոլորված մարդիկ, որ Ձեզ կհավատան. Աշոտյանը՝ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ իշխանական քարոզիչներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը հիմնավորելու համար հիմա էլ փորձում են առաջ բերել տնտեսական փաստարկներ:

Զարմանալի չէ, որ այդ հակասահմանադրական մտահղացումն առաջ մղելու համար նրանք չեն խորշում բոլոր հնարավոր հնարքներից:

Առաջին հայացքից ծիծաղաշարժ է նաև այդ փաստարկը: Սակայն երկարաժամկետ քաղաքական պլանավորման տեսակետից վարչապետը փորձում է հեռահար նպատակներ հետապնդող խաղ խաղալ:

Վստահ լինելով, որ հանրային կարծիքի ձևավորման վրա ինքը մեծագույն ազդեցություն ունի, մյուս կողմից էլ՝ հասկանալով, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն լուծվում, այլև սրվում են և ավելանում, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետև ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը:

Չեմ բացառում, որ կրկին կլինեն հազարավոր մոլորված մարդիկ, որ Ձեզ կհավատան, սակայն, պարոն վարչապետ, մի տեղ ֆիքսեք, խնդրում եմ, թեպետ ինձանից լավ գիտեք, որ ԱԺ-ն մեղավոր չէ, որ՝

1. Ձեր կառավարությունը առ այսօր չունի հստակ տնտեսական զարգացման ծրագիր:

2. Միջազգային կապիտալը թերահավատ է պոպուլիստիկ և ծայրահեղական առաջնորդների նկատմամբ:

3. Ինստիտուտներ ամրացնելու, դատական անկախ մարմիններ ստեղծելու, խոսքի ազատությունը երաշխավորելու փոխարեն Դուք շարունակաբար քայքայում եք պետական կառավարման ապարատը, գործեր հարուցելու ուղղորդումներ անում և խրախուսում ատելության քարոզչությունը:

4. ԼԻԴԻԱՆ-ի, Վեոլիայի, Հարավկովկասյան երկաթգծի և այլ դեպքերի պատճառով Դուք ոչ միայն նոր ներդրումներ չեք բերում, այլև եղածներն եք դրել հարցականի տակ:

5. Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ բիզնեսմենները վստահություն չունեին ձեր հանդեպ:

6. Փարիզում ֆրանսիական բիզնես էլիտայի հետ հանդիպումը ոչ մի կոնկրետ արդյունք չի տվել:

7. Համաշխարհային տնտեսական ֆորումի DOING BUSINESS վարկանիշում առաջ գնալու համար Ձեր կառավարությունը առ այսօր ոչ մի շոշափելի քայլ չի արել:

8. Հայաստան-ԵՄ համաձայնագրով նախատեսված, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումները տեղից չեն շարժվում:

9. Գերմանիայի կանցլերը և Իտալիայի նախագահը տարածաշրջանային այցերի ժամանակ Վրաստանում և Ադրբեջանում բիզնես-ֆորումների են մասնակցում և ներդրողներ տանում, իսկ Հայաստանում՝ ոչ:

Դեռ այսքանը: Բարով վերադառնաք Հայաստան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ