19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Մեծ-մեծ խոսելով չէ՛՛. ո՞ր մորը փող տալ

՛՛Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս, մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն, մեծ-մեծ խոսալով չէ, թե մենք սոցիալական ողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք՛՛,-այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ի հեղինակած ՛՛Պետական նպաստի՛՛ մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

՛՛Սա հստակ  առաջարկ է, եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու  տարեկան երեխաների համար նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ  տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունեն այդ նպաստի՛՛,-բացատրեց պատգամավորն ու կոչ արեց խորհրդարանին  քվեարկել կողմ, որպեսզի հարցը մտնի օրակարգ:  

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, սակայն, հայտնեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկվել է նախագծի հիմական զեկուցողին առայժմ օրակարգ չմտցնել սա, որովհետև նույն օրենքի նախագիծն ավելի վաղ առաջարկել է նաև ՕԵԿ խմբակցությունը:  

՛՛Իրենք չեն համաձայնել այլընտրանքային քննարկմանը, խոսքը չի գնում երեխայի չաշխատող մոր ծրագրի մասին, օրենքի նախագիծը վերաբերում է աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն: Այստեղ ունենք սոցիալական խնդիր, ո՞ր մորը փող տալ՝ աշխատող, թե չաշխատող, աղքատ ընտանիքի մո՞րը, թե՞ ոչ՛՛,-մանրամասնեց ՀՀԿ պատգամավորը՝ ժամանակի սղության պատճառով չավարտելով միտքը:

 Նրան շարունակեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ նկատելով. որ արդեն երկրորդ տարին է իրենց կողմից շրջանառության մեջ է դրվել նման օրենքի նախագիծ, կառավարությունն էլ առաջարկել է  քննարկում իրականցնել 2015 թ-ի բյուջեով:

Մարգարյանը շեշտեց, որ նախագծով առաջարկվելու է բոլոր մայրերին՝ անկախ նրանից աշխատում են, թե ոչ, գումար հատկացնել երեխայի խնամքի համար, և առաջնահերթություն տալ ուսանող մայրերին:

Նախագիծը մերժվեց 45 կողմ, 69 դեմ և 1 ձառնպահ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ