05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

՛՛Մեր հայրենակիցների վիճակն իսկապես դժվար է և արտակարգ միջամատություն է պահանջվում՛՛

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նիստերի օրակարգը, ինչից հետո ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչ գործողություններ են ծրագրվում Թուրքիայի կողմից սիրիահայերի տարհանումը կանխելու ուղղությամբ։

՛՛Մամուլում տեղեկություններ կան, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ են սկսվել, և հայերին տարհանում են։ Այսպիսիով կարելի է ասել՝ սկսում ենք կորցնել Մերձավոր Արևելքի հին հայկական համայնքներից մեկը։ Հարյուր տարին չբոլորած երկրորդ անգամ տարհանվում են իրենց բնօրրանից։ Ի՞նչ գործողություններ են ծրագրավորվում անել,  ի՞նչ-որ քայլեր պետք է արվեն։ Մեր հայրենակիցների վիճակն իսկապես դժվար է և արտակարգ միջամատություն է պահանջվում՛՛։

ԱԺ նախագահը պատասխանեց, որ գործողությունների ծրագրի մասին խոսելն ավելորդ է և ավելի ճիշտ կլինի ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուներին հրավիրել, ովքեր կներկայացնեն իրադարձություները։ Աբրահամյանը հավելեց, որ բոլորն էլ մտահոգված են այս խնդրով:  ՛՛Դա ավելի խորը խնդիր է, պետք է մյուս պատգամավորները ձևակերպեն ու կազամկերպենք տեղեկատվությունը՛՛,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ