23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսպիսի մեծ անարդարություն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի օրոք և գիտությամբ

Այսպիսի մեծ անարդարություն տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք և գիտությամբ։ Մի գրամ չեմ կասկածում՝ տեղյակ է եղել ու հավանություն է տվել։

ՀՔԾ-ն երեկ խայտառակ և խղճուկ որոշում է կայացրել: Կասեցրել է 2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում մեր` վնասվածքներ ստացած և բռնությունների ենթարկված լրագրողներիս, քրեական գործերի վարույթը: Մարութ Վանյանը, Տիգրան Բադալյանը, Գևորգ Ղազարյանը, Մարիամ Գրիգորյանը ես և այլ լրագրողներ ճանաչվել էինք տուժողներ: Բոլորիս գործերը կասեցվել են։

Ծիծաղելին գործի կասեցման հիմքն է` հայտնի չէ մեղադրյալ անձը: Համոզված եմ, որ Սասուն Խաչատրյանը և յուր քննիչները միտումնավոր են մոռացել Սարի թաղում Լևոն Երանոսյանի հանցագործությունները, օրինակ՝ հատուկ միջոցների ապօրինի կիրառումը։

Երջանիկ պատահականությամբ Սարի թաղի հանցագործ Լևոն Երանոսյանին այսօր ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել` հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար: Որքան գիտեմ` խնդիրը կրկին հատուկ միջոցների կիրառման օրինականությանն է վերաբերում: Ու մի քանի օրվա տարբերությամբ Սարի թաղում տուժած լրագրողներիս գործը կասեցվում է։

Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումն է, որ Լևոն Երանոսյանը միայն մեկ գործով դատապարտվի։ Արյունարբուի ճակատագիրը ինքն է որոշել՝ ՀՔԾ պետի հետ քննարկմամբ։ Քննչական մարմինների անկախության մասին հեքիաթներ չպատմել, խնդրում եմ։ Եթե մեր գործերով էլ Երանոսյանին մեղադրանք առաջադրվեր, հազարավոր տարիներ փտելու էր բանտում։ Քաղաքական որոշումից զատ ուրիշ պատճառ չեմ տեսնում, որ նույնական իրադրության վերաբերյալ քննիչները միանգամայն տարբեր որոշումներ կայացնեին։

Հատուկ միջոցները ապօրինի են կիրառվել թե հեղափոխության օրերին, թե Սարի թաղում՝ 2016-ի հուլիսի 29-ին։ Ականատես լրագրող ընկերներս կվկայեն, որ Սարի թաղում Երանոսյանի ու ընկերների գազանություններն ավելի կատաղի բնույթ են ունեցել, քան ապրիլի 16-17-ին։ Երկու իրադարձությանն էլ ներկա եմ եղել, իսկապես անհամեմատելի էին։

Ինչպե՞ս է հնարավոր մի դեպքում նկատել Երանոսյանի ապօրինի հրամանը, մյուս պարագայում` անտեսել ավելի ծանր հետևանքներ առաջացրած ապօրինի հրամանը:

Սասուն Խաչատրյանը ծաղրի է ընթարկում ոչ միայն ինքն իրեն, այլև` քննչական համակարգն ընդհանրապես։ Ի՞նչ էր մտածում Սասուն Խաչատրյանը, երբ քննիչ Բեգոյանի այս խայտառակ որոշման հետ համաձայնվում էր։

Ցավում եմ ՀՔԾ֊ի, կառավարության ու բոլոր այն մարդկանց համար, որոնք նոր Հայաստանում արդարադատության հաղթանակի հույս են ունեցել։

Իրոք ցավում եմ, ահավոր։

Ռոբերտ Անանյանի բլոգից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ