Չեմ կարողանալու հետո երեխայիս բացատրեմ, թե ինչու է մարխուանան վատ բան. Իրավունք
Այն, ինչ այսօր տիրում է ամբողջ Հայաստանում, մեղմ ասած, նշանակում է ապականել բոլոր ոլորտները։ Այս մասին իր մտահոգությունն է բարձրացնում հայտնի հոգեբան Միհրդատ Մադաթյանը եւ անդրադառնում մի քանի նախարարների։
Դպրոցի մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ եթե ՀՀ կրթության եւ գիտության նախարարը (նկատի ունի Արայիկ Հարությունյանին-հեղ.) մարիխուանայի ջատագովն է, ես իմ երեխային չեմ ուզում այստեղ դպրոց տանել, որովհետեւ չեմ կարողանալու հետո երեխայիս բացատրեմ, թե ինչու է
մարխուանան վատ բան։
Ինչ վերաբերում է ւսռողջապահության ոլորտին, նույն պատկերն այստեղ ունենք։ ՀՀ առողջապահության նախարարը (նկատի ունի Արսեն Թորոսյանին– հեղ.) մի մարդ է, ով խոսում էր մանկական դագաղների արտադրությունից, իսկ այսօր մեր առողջապահությանն է տիրապետում։ ԼԳԲՏ համայնքի այս վերջին ֆորումին, որը մեծ պաթոսով փորձում են նշել Հայաստանում, տեղեկատվություն տարածվեց, որ կմասնակցի նաեւ ՀՀ սփյուռքի նախարարը (նկատի ունի Մխիթար Հայրապետյանին– հեղ.), որովհետեւ մենք ունենք հարուստ ԼԳԲՏ ներկայացուցիչներ։
Ես ուղղակի հարց եմ ուզում տալ՝ ո՞վ է հաշվել, թե ինչքան հարուստ հոմոֆոբներ ունենք։ Եթե այդ մասնակցությունը բացառապես ֆինանսւսկան բաղադրիչ է կրում, թող սա էլ նկատի ունենան։ Եվ ընդհանրապես, այդ ֆորումը, համոզված եմ, որ առանց կառավարական իմացության, հնարավոր չէր լինի անել։ Չէ որ հիմա եթե մենք փորձենք շախմատիստների փոքրիկ ֆորում անել, հաստատ կառավարության, քաղաքապետարանի թույլատվության անհրաժեշտությունը կլինի։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: