03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քվեարկությունը 20:00-ին ավարտվեց. որքան է մասնակցության թիվը /լրացված/

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվեց: Քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 294 534 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 34.72 տոկոսը: Henaran.am-ի աղբյուրների տվյալներով՝ մասնակցության ցուցանիշը նախնական թվերով կազմել է մոտ 43 տոկոս:

Հիշեցնենք, Երևանում այսօր անցկացվեցին ավագանու արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 կուսակցությունների դաշինք և 8 կուսակցություն:

Երևանում ընտրողների թիվը 848 343 է:

Քիչ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց մասնակցության նախնական թիվը:  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 848 343 քաղաքացուց մասնակցել է 370 323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65 տոկոսը, ամփոփելով ընտրությանը նախնական մասնակցության արդյունքները՝ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ