03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սրանից հետո այսպես է լինելու. Փաշինյանը կատարեց իր ընտրությունը

Քիչ առաջ Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, վերջինս հայտարարել էր, թե հետաձգում է ԱՄՆ կատարելիք այցը եւ  քվեարկելուց անմիջապես հետո մեկնելու է Նյու Յորք:  ՀՀ վարչապետը ընտրատեղամաս էր եկել դստեր հետ :

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավին ու իրական ընտրություններին.

«Մենք հասկանում ենք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարել։ Եվ ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական»:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրություններին չի հետևելու, քանի որ լինելու է օդանավում:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, ասաց, որ Նյու Յորքից չունի՝ Հայաստանից են ակնկալիքները, Երևանից են։

Անդրադառնալով երեկ ԲՀԿ շտաբում ոստիկանությության կատարած խուզարկումներին՝ վարչապետն ասաց.«Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ