14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Դեմ եմ”-ը հիասթափեցրեց

“Ազատության հրապարակը վաղը Մայդան չի դառնալու: Ով ունի նման ակնկալիք՝ հիասթափեցնեմ: Մեզ Մայդան պետք չի եւ թող Աստված չանի, որ հասարակությունը երկու մասի բաժանվի”,-լրագրողների հետ հանդիպմանն ասացին “Դեմ եմ” շարժման ներկայացուցիչները:

Նրանց խոսքով, իրենք պայքարը քաղաքական հարթությունում է, սակայն քաղաքական չէ այնքանով, որ շարժման անդամները չեն ուզում այս պայքարի արդյունքում գալ իշխանության: 

Քաղաքացիական անհնազանդության եւս նրանք պատրաստ են:

“Սկսելու ենք փողոցային պայքար, բայց ոչ այդ արտահայտության վուլգար իմաստով, բնականաբար, օրենքի շրջանակներում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության գործնական քայլերի: Դրանց ձեւերը շատ են, մենք կկարողանանք ինքնակազմակերպվել եւ ընդունել ճիշտ որոշումներ, թե որ գործողությունը երբ պետք է իրականացնեն ”,-ասացին նրանք:

Նշենք, որ վաղը՝ մարտի 22-ին շարժման նախաձեռնած հանրահավաք-երթին մասնակցելու են նաեւ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ