19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հարազատի բժշկության աղոթք

Ամենակալ Աստված, բոլոր արարածների Արարիչ, որ աշխարհ ուղարկեցիր Քո Միածին Որդուն, որ եկավ և տիեզերքը մեղքից փրկեց, Քո ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկեց, մահը խորտակեց և մեզ դեպի կյանք և անմահություն փոխադրեց: Իսկ հիմա աղաչում ենք Քեզ, ով Տեր մեր Աստված, Ամենակարող Աջդ (տվյալ մարդու անունը) զավակիդ վրա դիր և բժշկի՛ր նրան իր ցավերից, որպեսզի փառավորի Քեզ, որ թե՛ հոգիների, թե՛ մարմինների բժիշկն ես, և խոստովանի Քո ահեղ աստվածությունը: Որովհետև Քեզ են վայել փառքն ու իշխանությունը հավիտյանս հավիտենից. Ամեն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ