05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նշաններ, որոնց դեպքում չի թույլատրվում սուրճ խմել

Տարեցտարի սուրճ օգտագործող մարդկանց թիվը մեծանում է: Հայտնի է, որ չափավոր օգտագործումը թարմացնում է և օգտակար է օրգանիզմի համար: Սակայն կան նշաններ, որոնք վկայում են, որ չափից շատ է օգտագործվում կոֆեին՝ գրում է Chron-ը:

Եթե հերթական մեկ բաժակ սուրճից հետո սրտխփոցներ, գլխացավեր են առաջանում, նշանակում է պետք է նվազեցնել կամ առհասարակ հրաժարվել սուրճից:

Սուրճը նաև միզամուղ է, և այն կարող է հանգեցնել ջրազրկման և բերանում անընդհատ չորության զգացողության: Այս նշանների դեպքում պետք է նվազեցնել քանակը և հասցնել օրական 1-2 բաժակ սուրճի:

Եթե սուրճը խմելուց հետո ձեր քունը տանում է, սա նույնպես նշան է, որ պետք է նվազեցնել սուրճի քանակը:

Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան սոված փորին սուրճ չխմել, որպեսզի այրոցներ և խոց չառաջանան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ