19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գիտնականները ապացուցել են, որ հիվանդությունների 90%-ի պատճառը սթրեսներն են

Սթրեսի ամերիկյան համալսարանի տվյալներով՝ բոլոր հիվանդությունների 75-90%-ը առաջանում է սթրեսների հետևանքով: Հենց դրանց պատճառով են ամենից հաճախ առաջանում աղեստամոքսային տրակտի հիվանդություները: Սթրեսը նաև վատթարացնում է սրտի աշխատանքը և հանգեցնում է կաթվածի՝ գրում է politeka.net-ը:

Բժիշկների պնդմամբ՝ սթրեսի առաջացումը մեծ մասամբ կախված է միաձև կենսակերպից, օրինակ՝ աշխատանքը, որում մի քանի ամիս կամ մի քանի տարի շարունակ մեկ օրը նման է մյուսին:

Բժիշկների կարծիքով՝ նման պարագայում անհրաժեշտ է փոքրիկ մեդիտատիվ աշխատանքներ տանել ընդմիջումների ժամանակ: Սակայն կան նաև առավել պարզ միջոցներ:

Եթե մարդը նստակյաց աշխատանք ունի, ապա օրվա վերջում սթրեսը հանելու համար ավելի լավ է որոշ ժամանակ զբոսնել մաքուր օդին: Լավ տարբերակ է զբոսայգին կամ գեղեցիկ շինություններով փողոցը: Նշվում է, որ լավ տեսարանները դրական են ազդում ենթագիտակցության վրա և հանգստացնում են նյարդային համակարգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ