12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Շնորհակալություն Տարոն Մարգարյանին. ազատվել է աշխատանքից

Արթուր Գևորգյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։

Այս մասին վերջինս գրառում է կատարել ֆեյսբուքյան հանրագրում։

«Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր:

Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահության և ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իմ բոլոր գործընկերներից ու, հատկապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներից՝ ամենօրյա համատեղ ու սրտացավ աշխատանքի, նվիրվածության և մարդկային բարձր որակների համար: 

Ի վերջո, շնորհակալ եմ նաև լրատվական դաշտի բոլոր իմ գործընկերներին՝ անցած ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և բազում ձեռքբերումներ»,– գրել է Արթուր Գևորգյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ