01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանի արձագանքը՝ Էդվարդ Նալբանդյանի հայտարությանը

«Ես խնդրում եմ իմ հայտարարությունները ուշադիր նայեն եւ տեսնեն՝ ես ինչ եմ ասում»,-վարչապետն Փաշինյանն ասյօր այսպես արձագանքեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե  վարչապետին մոլորության մեջ են գցել:

Հիշեցնենք, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել էր վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ արած այն հայտարարությանը, թե ստանձնելով  վարչապետի պաշտոնը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա:

«Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով»,- ի պատասխան, նշել էր Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ