23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր Հայաստանի սաբոտաժները

Նոր Հայաստանը մեր պատկերացմամբ ամեն օր պետք է ծաղկեր և զորանար ազգային մեր հոգևոր ընկալումները պետք է ամրանային, իսկ մենք մնայինք բացառիկ ազգ` իր հավատով և միասնականության ոգով: Բայց տեսեք, որ փնթի թափթփուկներն իրենց նեղ անձնական շահերից ելնելով` փչացնում են մեր երազանքները և պղտորում գեղեցիկ պատկերացումներով մեր երազանքները: Այսօր Հաղարծինի հնամենի վանքում, որ վերանորոգվել էր մեր այս Կաթողիկոսի ջանքերով հավաքվել էին նոր աղանդի ներկայացուցիչները: Լկտի պահվածքով, սադրելու ակնհայտ մղումով նրանք հերթական անգամ ցույց տվեցին իրենց լկտիության և սանձարձակության իրական պատկերը:

Ոստիկանությունը թամաշա էր անում, թե հարյուրավոր զբոսաշրջիկներ ինչպես էին հիասթափվում Հայսատանից, երևի սա նոր կառավարության զբոսաշրջության հանճարեղ ծրագրերից մեկն էր հրապարակում բաց թողել վատ կեցվածքով ցինիկների, որոնք վանքում հավաքվածներին չզլացան և ամենքին մի պիտակ կպցրեցին: Այս պարապները գաղափար անգամ չունեն, որ իրենց անփառունակ ակցիաներով լուրջ վնաս են հասցնում կամ սաբոտաժ են անում ներկայիս իշխանություններին, որովհետև գոնե Հաղարծին վանքի շինարարությունը մեծ ներդրումային ծրագիր է, թե աշխատատեղեր ստեղծելու, թե հետագայում տուրիստների մեծ հոսք ու ունենալու ակնկալիքում:

Գնանք ոստիկանություն, հաղորդագրություն տանք սա էր իրենց ծրագրի մեծ նպատակը: Իմացեք, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է և դուք կարող եք հերթական ակցայից էլ տուն չգաք, սա սպառնալիք չէ, պարզապես, մենք թույլ չենք տա, որ դուք այսքան պղծեք մեր երազանքները մեր չնաշխարհիկ հայրենիքի նկատմամբ: Եթե մեր ոստիկանները մեր սրբությունները պահպանելու հարցում այսքան տկար են ու անզոր, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարող պաշտպանել մեր սրբությունները ու եկեղեցին, դե ձեր միջի արարատցի Վանդամին ասեք, որ մենակ 10 հոգի չի կարող ծեծել, իսկ հայրաբար քոթակված սադրիչ լաչառիկին էլ ասեք, որ դեռ երկրորդ թուշդ մնացել է: Դուք տանում եք այս ամենը բախման ու պատասխանատվությունը մնալու է ձեզ վրա: Գրում է օգտատեր Կարեն Շահվերդյանը:

Հիշեցնենք,  ««Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողները երեկ Հաղարծնի վանքի տարածքում էին՝ այնտեղ ժամանած Գարեգին Բ չկաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Խմբի բարեպաշտ տղաներից Էդգար Ումբրեյանը մոտենում է դիվանապետ Արշակ չեպիսկոպոսին և հարցնում, թե ինչու՛ հրահանգեց թմրանյութ (պլան) գցել տղաներից մեկի պայուսակում։ Ի պատասխան Արշակը, բռունցքով հարվածում է Էդգարի ծնոտին։ Ուժգին հարվածից շուրջ 10 րոպե բերանից արյունահոսում էր՝ վտանգելով առողջությանը։ Կատարվածը դատապարտելի ՖԻԶԻԿԱԿԱՆ բռնություն է և ԱՆՀԱՐԻՐ հայ հոգևորականի կերպարին»։ Նման հաղորդագրություն էր տարածել վերոնշյալ նախաձեռնությունը: 

Մինչդեռ Արշակ սրբազանն իր պատճառներն է բերում՝ ասելով, որ նախ իրեն դիմել են իր աշխահիկ անունով՝ չհարգելով իր կարգավիճակը, այնուհետև իրեն մեղադրել են թմրամոլության և իրենց գրպանը թմրանյութ գցելու մեջ․

«Ինձ մեղադրեց թմրանյութ օգտագործելու և իրենց գրպանը թմրանյութ գցելու մեջ։ Այդ հուզական վիճակի մեջ ես էլ․․․Ի դեպ ինձ իմ կոչումով էլ չդիմեց, ուղղակի աշխարհիկ անունովս․ Սամվել ինչո՞ւ ես «պլանը» բերել, գցել տղաների գրպանը։ Իրենց մոտ դիվանատանը թմրանյութ էր հայտնաբերվել, հիմա հետաքննություն է ընթանում, բայց իրենք պարբերաբար անդրադառնում են այդ թեմային՝ անընդհատ նշելով, որ ես եմ գցել իրենց գրպանը։ Ես էլ, ինչպես ասեմ, չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե սխալ, արդեն համբերության բաժակս լցվել է, մի հայրական ապտակ հասցրել եմ»,- «Հրապարակին » ասաց Արշակ սրբազանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ