23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Նիկոլի հեռախոսն ա լոմած

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձայնագրության մասին մի քանի նկատառում.

  1. Սովորաբար չինովնիկները բաց կապով չեն խոսում։ Հայաստանում հիմնականում Վայբերով են խոսում։ Եթե բաց կապով են խոսել (հավանականությունը շատ փոքր է, բայց կարող էր լինել), ապա դա սխալ որոշում է եղել էն գլխից։

Էս դեպքում գաղտնալսումը, զուտ տեսականորեն, կարող էր արվել բջջային օպերատորի մակարդակով։ Կամ՝ ԱԱԾ գաղտնալսման բաժնից ներքին դավաճանի կողմից։ Կամ՝ այլընտրանքային անվտանգությունից. ես դեռ շուտվանից էի լսել, որ օլիգարխները նման տեխնիկա եւ մասնագետներ ունեին։

բ. Եթե խոսակցությունը եղել է Վայբեր, Վոթզապ կամ նման մեսենջերով, ապա անմիջական գաղտնալսումը հնարավոր չէր։ Ամենայն հավանականությամբ, հեռախոսի մեջ տեղադրվել է հատուկ լրտեսական ծրագիր։

Նման ծրագրեր ու հնարավորություններ ունեն մի շարք երկրների հատուկ ծառայությունները։ Օրինակ, ԱՄՆ, Ռուսաստան։ Ադրբեջանը ինքնուրույն չի կարող արտադրել, սակայն գնում է միջազգային շուկայից, ինչի ապացույցները կան։ (Ամենակասկածելին, իմ համար, եթե էս վարկածն ենք ընդունում, դա ՌԴ ՖՍԲ կամ ԳՌՈւն են)

Բացի դրանից, նման ծրագիր կարող էր գնվել սեւ շուկայում եւ սմարթֆոնի մեջ տեղադրվել մոտիկ մարդու կողմից, ում համար հեռախոսը ֆիզիկապես հասանելի է գոնե մի երկու րոպեով։

գ. Իմ կարծիքով, վերնախավի հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում վերին բառադիության ոլոլորտում ա գտնվում։ Օրինակ, Նիկոլը իր հեռախոսով, առնվազն, Մոսկվա գնացել էր։ Չեմ կարծում, որ իրեն հատուկ թրեյնինգ են արել, թե ոնց վարվել հեռախոսի հետ։ Ու շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Նիկոլի հեռախոսն ա լոմած։ Հուսամ, սխալվում եմ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ