16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կեղծ քրիստոնեության դիմակի տակ մտած, որ դյուրությամբ մոլորեցնի

Բաբելոն, նշանակում է՝ խառնակչություն: Սուրբ Գրքում նշված ՛՛Մեծ Բաբելոնը՛՛ այսօրվա համաշխարհային գլոբալացումն է, որի գլուխ պիտի նստի դրա Նեռ թագավորը, կեղծ քրիստոնեության դիմակի տակ մտած, որ դյուրությամբ մոլորեցնի:

Իսկ մինչ Հակաքրիստոս Նեռի թագավոր նստելը չարի ուժերը սարքում են նրան համապատասխան այլասերված թագավորություն՝ ելնելով եկեղեցու և հավատի դեմ, Ճշմարտության Լույս Ավետարանի դեմ, առաքինության ու բանականության դեմ, ամենայն սրբության դեմ, Քրիստոսասեր հայրենյայց դեմ:

Այսօր, ցավոք, անկարելի է անզեն աչքով էլ չնկատել, որ մեր նոր իշխանության վերնախավը ևս վարակված է Բաբելոնյան խառնակչությամբ, Սորոսյան ազգաքանդ, եկեղեցապիղծ շարժմամբ, որ ողջ աշխարհն է ավերում:

Հիշենք, սիրելի՛ հայորդիներ, որ աշխարհի առաջին Նեռի վերջը բերած Հայկ Նահապետի զարմերն ենք և մերժենք ամենայն այլասերվածություն՝ Քրիստոսի ամենահաղթ զորությամբ:
Տերը զորավորի յուրաքանչյուրիս և միաբանի Իր Սիրով, և թող որ ամոթով չմնանք Նրա Խաչելության և սուրբ Սիրո առաջ:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ