25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարաչապետը, ո՞ր իրավունքով է կանգնում մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում. Է. Շարմազանով

Խորհրդրանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմաբկցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ կոռուպցիոն բացահայտումներին:

Դիտարկմանն` այս ընթացքում ինչ իշխանությունները փոխվել են, բացահայտվում են տարբեր չարաշահումներ, պարզվեց Հրանուշ Հակոբյանը 70 մլն-ը չգիտենք ինչ է արել, հյուսիս-հարավում է չարաշահումներ եղել, ՊՆ-ում վառելիք են կերել, անգամ վարչապետն ասում է զարմանում եմ, Շարմազանովն արձագանքեց. «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է գումի շուկա պամիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ:

Զարմանում եմ` վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայֆ ա մտնում կամ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ հին Հռոմից դեռ կա հաց և տեսարաններ, հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած, բանանը էժանացավ մեռան կոխելով աչքներս, բա բանանն էժանացավ միսը հարյուր անգամ թանկացավ»:

Նա նշեց, որ կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է պետք է խստագույնս պատժվի:

«Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են, հենց կբացահայտվի դատական որոշում կլինի, կխոսենք: Հայտարարեցին տուշոնկա- մուշոնկա, կարողանալու են իրենք… ես Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, ինքը պաշտոնապես խնդրել է փոխանցել, որ ինքը դրանց հետ կապ չունի: ԱԱԾ տեսանյութի մասին էլ ասեմ, քանի դեռ չկա վերջնական դատավճիռ թիվ մեկ խնդիրը դա անմեղության կանխավարկածն է: վարաչապետը, ո՞ր իրավունքով է կանգնում մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում, դա որ աներ Սերժ Սարգսյանը կուտեիք մեզ»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ