21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պետք է բացառվի վհուկների որսը. Արամ Սարգսյան

Ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող օրինագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ միանում է ԱԺ ամբիոնից գործընկերների՝ Արփինե Հովհաննիսյանի, Գեւորգ Կոստանյանի դիտարկումներին:

«Եթե մարդիկ լուրջ իրավաբան լինելով դիտողություններ են անում, դրանց պետք է անդրադառնալ»,-շեշտեց Արամ Սարգսյանը: Նա ասաց, որ մշտապես խոսվում է օրենքի խստացման մասին, բայց չպետք է մոռանալ, որ օրենքը պետք է նաեւ հումանիտար լինի: «Օրենքը պետք է պետք լինի նաեւ հումանիտար, պետք է բացառվի  վհուկների որսը»:

Արամ Սարգսյանն ասաց՝ կառավարության խնդիրը պետք է լինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը եւ նշեց, որ վարչապետն այսօր կառավարության նիստին խոսել է խնդրից եւ նշել , որ կաշառք վերցնելն աղքատության հետեւանք է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ