08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես կոչ եմ անում ընդհանրապես չպայքարել գների իջեցման համար. Նախարար

Ես կոչ եմ անում ընդհանրապես չպայքարել գների իջեցման համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, գները բարձրանալու հատկություն ունեն, պետք է գների բարձրացմանը համարժեք իրականացնել քաղաքականություն՝ զսպման եւ համարժեք փոխհատուցման սխեմաների միջոցով. «Դա վերաբերում է բոլոր ոլորտներում գներին՝ սակագներից սկսած, ապրանքների գներով ավարտած:

Եթե խոսում ենք գների իջեցման մասին, ինձ մոտ ցանկություն է առաջանում ասելու, բա եթե այս ոլորտում գներն իջեցրել ենք, ինչո՞ւ մյուս ոլորտներում չենք իջեցնում: Այլ բան, որ համահարթեցում լինի եւ ճիշտ գնագոյացման մեխանիզմ ստեղծվի: Ի վերջո, եթե այդ ապրանքի իրական գինը, որը ենթադրենք 10 դրամով ավելին պետք է լինի, դա մրցակցություն է մտցնում եւ այդ դեպքում շահույթը մարդու համար կարող է նվազ ընկալվել, ոչ թե գերշահույթ ստանալու ցանկությամբ պայքարել, որ գները կբարձրացնենք: Եթե իրական մրցակցություն լինի, գների բարձրացում տեղի չի ունենա առնվազն տեսանելի ապագայում»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

«Եթե մտածում ենք, որ ամեն գնով, թեկուզ հովանավորչական կամ սոցիալական բաղադրիչից ելնելով ասենք՝ թող ներմուծվի, մենակ գների աճ չլինի, մենք զարգացման մասին չենք կարող խոսել»,-ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ