28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամռան վերջին օրը բավական շոգ կանցնի. Սուրենյանը ամփոփել է ամառը

Ամռան վերջին օրը բավական շոգ կանցնի և ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, որը նորմայից բարձր է 4-6 աստիճանով. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա` երեկոյան հարավային տաք օդային հոսանքները նահանջում են՝ տեղը զիջելով սառը հոսանքների: «Այսօր երեկոյան կսկսի ջերմաստիճանի անկում»,-ասաց նա:

Սեպտեմբերի 1-2-ին ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի և կհասնի 31 աստիճանի սահմաններին, որն առաջիկա տաս օրերին չի փոխվի:   

Սուրենյանի խոսքով՝ սառը ալիքը, որը գալիս է ազդեցությունը կթողնի հյուսային շրջանների վրա: «Այսօր երեկոյան և սեպտեմբերի 1-ին սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպներ, մյուսներում միայն ջերմաստիճանը կնվազի: Սեպտեմբերի 7-8-ից հանրապետությունում կլինի առանց տեղումների եղանակ»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանն ամփոփեց ամառվա ամիսներին գրանցված ջերմաստիճանը և նշեց, որ գրանցվել է վայրիվերումներով ամառ: «Հունիսը բավական տեղումնառատ էր հանրապետության ողջ տարածքում, բավական հաճախ էին կարկտահարությունները»,-ասաց նա:

Հուլիսը, նրա խոսքով, առանձնացավ ռեկորդային ցուցանիշներով: «Եթե հաշվենք, հուլիսին Երևանում և Արարատյան դաշտում 13-ից 14 օր եղել է 40-42 աստիճան, որը ռեկորդային էր մեր ողջ օդերևութաբանության պատմության ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով, որ չնայած հուլիսին աննախադեպ շոգեր էին, ժամանակ առ ժամանակ սաստիկ շոգերին անձրևներ էլ կային:

Օգոստոսը կրկին փոփոխական եղանակային պայմանների ռեժիմով էր, բայց հուլիսի համեմատ բավական զով էր, ամենաբարձրը եղել է  36 աստիճան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ