Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Երեւանի ոստիկանապետը
Այո, Երեւանի ոստիկանապետը նոր էր նշանակվել, ինքը վատ աշխատակից չէ, մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից մեկն է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են եւ կլինեն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Երեւանի ոստիկանապետի պաշտոնից Արտակ Պողոսյանի ազատելու իր որոշմանը:
«Միգուցե բացթողումներ կան այնտեղ: Չենք բացառում, որ նա անցնի մեկ այլ աշխատանքի»,-ասաց Օսիպյանը:
Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր հունիսին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալի պաշտոնը: