24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կանացի հագուստով տղամարդիկ ոստիկանության բաժին են ներխուժել(տեսանյութ)

Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզեց, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:
Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվեցին ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսեցին: 
Իրավիճակը սրվեց, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս եկան հարակից տների բնակիչները:
Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց: Ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին:
Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:
Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

https://youtu.be/ypsrwDTsN_s

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ