01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր. Շարմազանովը պատասխանել է Փաշինյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Փաշինյանը երկօրյա գործնական այցով գնացել է Տավուշ։

Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ ՀՀԿ-ականների՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ասել է.  《Ով որ քաղաքական հետապնդումից խոսի, ՀՀԿ-ն թող տանձից-խնձորից խոս》:

Խոսելով Դաշնակցության նման դիրքորոշման մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով վարչապետի արտահայտած այս մտքին, պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։ 
《Պարոն վարչապետ կարծում եմ պետք է իմանաք որ ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը. Դուք առավել ևս չեք կարող։  Իսկ տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր և 2,5 ամիսը լրիվ բավարար էր դա հասկանալու համար》,-ասել է ԱԺ փոխնախագահը։։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ