21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այո՛, սխալվել եմ. Զոյա Թադևոսյանը ներողություն է խնդրում

Արցախի ազատագրված տարածքների մասին սկանդալային հայտարարությամբ հանդես եկած Զոյա Թադևոսյանը «ափսոսանք» է հայտնել կատարվածի համար: Նա այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը՝ կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Հավատացնում եմ, ես փորձում էին ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս:

Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր Ալ-Ջազիրային տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը:

Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են: Այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի պետական դավաճանություն. Հայրենիքի մեկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մեկ այլ մաս:

Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում…

Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ:

Սիրում եմ բոլորիդ, Հայրենիքս առավել:

Ափսոսում և ցավ եմ ապրում կատարվածի համար…»։

ՀՀ քաղաքացի՝ Զոյա Թադևոսյան

02.08.2018

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ