Չծխողներն ավելի երջանիկ են
Ըստ վերջին ուսումնասիրությունների` պարզվել է, որ ծխողներն ավելի դժբախտ են, քան չծխողները: Հայաստանում էլ կա տարածված կարծիք, որ մարդիկ ծխում են, որպեսզի հանեն նյարդային լարվածությունը: Սակայն գիտնականները պնդում են, որ դա այդպես չէ: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնց հաջողվել է հրաժարվել ծխախոտից, շատ ավելի հավասարակշռված են և ենթակա չեն դեպրեսիայի, քան ծխողները կամ ծխելուց հրաժարվել ցանկացողները: Ուսումնասիրության հեղինակները խորհուրդ են տալիս հրաժարվել ծխախոտից, որպեսզի բարելավվի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական վիճակը: Խումբը նաև պարզել է, որ ճիշտ չեն այն պնդումները, թե ծխելուց հրաժարվելը լուրջ հոգեկան ստրեսների պատճառ կարող է դառնալ, քանի որ ուսումնասիրված խմբում շատ են եղել դեպքերը, երբ ծխելու երկար փորձ ունեցող մարդիկ հրաժարվել են դրանից առանց լուրջ հետևանքների: