19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արսեն Թորոսյանի անլուրջ պահվածքը զարմացնում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սեւանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ եւ անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալուն` հորդորել էր զերծ մնալ նման վայրերում լողալուց:

Նախարարությունը նաեւ մանրամասն տեղեկացրել էր, թե այդ վայրերում լողալն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա, ինչ ախտանշաններ կարող են առաջանալ: Բայց դրանից չորս օր անց նախարարը հատուկ լողում էր Սեւանում ապացուցելու, որ ջուրը մաքուր է եւ որեւէ վտանգ չի ներկայացնում: Ասել է թե` Թորոսյանը պարզապես որոշել էր իր գործողություններով հերքել իր իսկ ղեկավարած կառույցի հայտարարություն-նախազգուշացումը: Կմտածեք՝ մի քանի օրվա ընթացքում Սեւանա լճի ջուրը մաքրվել է, եւ վտանգը չեզոքացվել: Պարզվում է՝ ոչ:

Բնապահպան Կարինե Դանիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ ասել է. «Չորս օրում հնարավոր չէ` ջուրը մաքրվեր, ուղղակի ափեր կան, որտեղ ջրիմուռներ չկան, եւ մաքուր է։ Հավանաբար նախարարը այդ մաքուր ափերից մեկում է լող տվել։ Ափերը մաքրելու համար լուրջ աշխատանք է պետք անել, հավանաբար մինչեւ օգոստոսի կեսերը ջրիմուռները անցնեն ջրի հատակը, այնտեղ քայքայվեն։ Բայց բոլոր դեպքերում դա ցուցանիշ է, որ լճի վիճակը շատ վատ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ