26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լոռիում աղիքային վարակով հոսպիտալացվել է 12 անձ

Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները:

Հիվանդների տնային օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Լաբորատոր հետազոտությունների համար նմուշառվել են հիվանդների կենսանմուշները: Նմուշներ են վերցվել նաև խմելու ջրի ջրամատակարարման համակարգից:

Բացի 4 հոսպիտալացված հիվանդից` բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղիքային գանգատներով ևս 8 հիվանդ, ովքեր հոսպիտալացվել են: Հիվանդները ներկայումս ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ, այսօրվա դրությամբ նրանցից 3-ը դուրս է գրվել:

Ըստ լաբորատոր տվյալների արդյունքների` հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելա (հարուցչի ԴՆԹ), իսկ մեկի մոտ՝ նորովիրուս (հարուցչի ՌՆԹ): Խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ (հետազոտությունները շարունակվում են):

Տեղում աշխատանքներ են իրականացվել համայնքի պատասխանատուների հետ, կազմակերպվել է ջրամատակարարման ցանցի վարակազերծում, ախտահանվել են հիվանդների տնային օջախները:

Բնակչության շրջանում իրականացվել է աղիքային վարակների կանխարգելման հարցերով խորհրդատվություն:

Աշխատանքները շարունակվում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ