Հարյուրավոր տուժածներ, փլուզված շենքեր. ողբերգական երկրաշարժեր իրանում
Իրանում երեկ գրանցված ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 287-ի: 5,9 մագնիտուտ ուժգնությամբ եւ 8 բալ ցնցումներով երկրաշարժի տուժածների մասին ավելի վաղ նշվում էր 140-150 թիվը, հայտնում է Tasnim գործակալությունը:
Երկրաշարժի հետեւանքով տուժել են իրանական Կարմանշաղ նահանգի 43 գյուղեր, 101 կառույցներ հիմնովին ավերվել են, 800 կառույցներ տուժել են մասամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: