18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ես էլ եմ անդադար ապշում. Ա. Թորոսյան

ՀՀ առողջապահգության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես էլ եմ անդադար ապշում…

Այսօր խնդրել եմ ՊԵԿ-ի մեր գործընկերներին, որպեսզի մարզային մի բուժհաստատության հաշիվների վրա կալանք չդնեն հարկային պարտքերի պատճառով, որպեսզի այդ բուժհիմնարկը չդադարի գործել մինչև կլուծենք ֆինանսավորման հարցերը։ Միաժամանակ այսօր տեղեկացա, որ մեկ այլ երևանյան բուժհաստատության «գործերը» այնքան լավ են եղել, որ հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել։

2016-2018թթ-ին ԲԿ-ի կողմից բացվել են թվով 6 ավանդային հաշիվներ և կնքվել է թվով 35 ավանդի պայմանագրեր, 2016թ-ին թվով 24, 2017թ-ին թվով 7, 2018թ-ին թվով 4 պայմանագիր` դասական ժամկետային, կուտակվող ավանդի և բիզնես ավանդի պայմանագրեր: Առանձին դեպքերում նույն օրը կնքվել են 4 տարբեր պայմանագրեր` տարբեր ավանդային հաշիվներով, օրինակ 21.11.2016թ-ին: 2017թ-ի ապրիլի 12-ին կնքվել է 2 ավանդի պայմանագիր տարբեր ավանդային հաշիվներով և 2018թ-ի ապրիլի 3-ին 2 տարբեր ավանդային հաշիվներով: 2016-2018թթ-ի ԲԿ-ի կողմից ներդրված ավանդների ընդհանուր գումարը ըստ ավանդային հաշիվների վերաբերյալ բանկի կողմից ներկայացված քաղվածքների կազմում է 280,0մլն դրամ:

Կարո՞ղ եք գուշակել բուժհաստատության անունը մեկ անգամից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ