24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչքան էլ՝ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է,

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ մանկական մահացության դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված մահացության մի քանի դեպքերի:

«Մանկական մահացությունը թե՛ մինչեւ 1, թե՛ մինչեւ 5 տարեկանի դեպքում աստիճանաբար իջնում է եւ շարունակում է իջնել: 2017 թվականին մենք ունեցել ենք 308 մահվան դեպք մինչեւ 1 տարեկան երեխաների դեպքում եւ 350 մահվան դեպք՝ մինչեւ 5 տարեկան երեխաների դեպքում»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով, ըստ կիսամյակային տվյալների, այդ ցուցանիշը գնալով բարելավվում է: «Մանկական եւ մայրական մահացությունը ընդհանրապես երկրի առողջապահական համակարգի ամենակարեւոր ցուցիչներից է, եւ միշտ մեր ուշադրության կենտրոնում է. ուսումնասիրում ենք ցանկացած նման դեպք, պարզապես չեմ ուզում հատուկ ասել, բայց եթե 300-ը բաժանենք 365 օրվա վրա, ինչքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է, դրանք հիմնականում, մասնագետների կարծիքով, այն դեպքերն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ