07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վրաստանի իշխանությունները լիազորագիր չեն պահանջի հայ վարորդներից

Վրաստանի իշխանությունները զբոսաշրջային այս ժամանակահատվածում ընդառաջել են հայ վարորդներին և լիազորագիր չեն պահանջի: Այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:  

«Կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել եւ մինչեւ վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։

Հիշեցնենք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, պետք է լիազորագիր ներկայացնեն։ Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, որ դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։

Ավելի ուշ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ