24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում. Տ. Գեվորգ եպիսկոպոս Սարոյան

Նոր Հայաստան, նոր Հայրապետ՚ նախաձեռնության՝ օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք ներխուժած անդամները հնարավոր է եղել են թմրանյութի ազդեցության տակ: Այս մասին երեկ տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ ոստիկանությունը հաղորդում էր ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Որից հետո ոստիկանության առանձին խումբ է մեկնել դպքի վայր, որտեղ էլ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել: Նյութի ծագումը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել, իսկ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում, այդ ընթացքում հանցավոր հիմքեր հայտնաբերելու դեպքում նախաձեռնության անդամների նկատմամբ քրեական գործ կհարուցվի:

Մինչև ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութ հայտնաբերելը այդ մասին ահազանգել էին նաև ներխուժման օրը դիվանատանը ներկա հոգևորականները, որոնք ականատես էին եղել նախաձեռնության անդամների կասկածելի վարքին:

Գերաշնորհ Տ. ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆԸ հարցազրույցի ժամանակ ասաց, որ ինքը այն  տպավորությունն ունի, որ դիվանատուն ներխուժած խմբի անդամները սթափ վիճակում չէին, թմրանյութ էին օգտագործել և հորդորում է ոստիկաններին մինչև վերջ իրականացնել հետաքննությունն ու պատժել մեղավորներին:

-Ես այն կարծիքին եմ, որ նրանցից ոմանք թմրանյութի ազդեցության տակ էին, քանի որ անհավասարակշիռ վարք էին դրսևորում, խելամտության բոլոր սահմաններն անցել էին՝ բռնության կոչեր էին հնչեցնում և իրենք էլ բռնություն էին հրահրում, ագրեսիա ցուցաբերում, վիրավորում հոգևորականներին՝ սպառնալով սափրել նրանց:

Շատ է խոսվում այն մասին, որ նախաձեռնությունն ուղղորդված է այնպիսի ուժերի կողմից, որոնց նպատակը Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելն է: Կա՞ն դա ապացուցող փաստեր:

-Օրերս որոշ փաստեր և անգամ տեսաֆիլմ հրապարակվեց, որտեղ բավականին համոզիչ կերպով ներկայացվում էր, որ նախաձեռնության որոշ անդամներ ասոցացվում են Compass կազմակերպության հետ, որը դրամաշնորհներ է ստացել ՙԲաց հասարակություն՚ հիմնադրամից: Շատ հնարավոր է, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղորդում լինի Սորոսի հիմնադրամի կողմից: Իսկ թե ինչով է զբաղվում այդ հիմնադրամը, կարծում եմ ոչ մեկիս համար այլևս գաղտնիք չէ:

Այդ ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում, որոնք արտահայտվում են թե՛ հնչեցրած գաղափարների, թե՛  գործելաոճի մեջ։ Օրինակ՝ Կորյուն աբեղան այնպիսի մտքեր է հնչեցնում, որ այլևս կասկած չի մնում՝ այդ մարդն ակնհայտորեն բռնել է աղանդավորության ճանապարհը: Նրա վերջին հայտարարություններից մեկն էլ, թե Սուրբ Երրորդության Երրորդ դեմքը՝ Սուրբ Հոգին, որպես պատիժ սպանեց սպարապետ Վազգեն Սարգսյանին կաթողիկոսական ընտրություններին միջամտելու համար, դեմ է Սուրբ Հոգու դավանանքի՝ Եկեղեցու վարդապետությանը: Եկեղեցու դավանանքի համաձայնª Սուրբ Հոգին մխիթարիչ է, զորություն, շնորհներ պարգևող է, ներշնչող է, կենդանարար է, ազատիչ և ոչ պատժող, ոչ բռնադատող:

Եթե ընդունում ենք, որ Սուրբ Հոգին մարդասպան է, ապա դրանից կբխի, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործները, ի գլուխ ունենալով Նաիրի Հունանյանին, ոչ ավել,ոչ պակաս Աստծու կամքն են իրագործել: Եթե Աստծու կամքն են իրագործել, ուրեմն պետք է սրբացնել Նաիրի Հունանյանին և մյուսներին: Ավելին, եթե Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք էր, ուրեմն Նաիրի Հունանյանը հրաշագործ է:

Զարմանալին այն է, որ այդ մարդն իրեն հոգևորական համարելով՝ փորձում է եկեղեցական հարցերն աշխարհիկ ճանապարհներով լուծել: Եկեղեցին պետական կառուց չէ, որ աշխարհիկ գործիքակազմով փորձեն եկեղեցու ներսի խնդիրները լուծել, այդ խնդիրները Եկեղեցու սահմանադրության և կանոնների համաձայն են որոշվում: 1700 տարի մեր եկեղեցին այդ իրավական նորմերով է առաջնորդվել: Իսկ Եկեղեցու սահմանադրությունն իրականացնելու, իրացնելու հստակ ճանապարհային քարտեզ կա, և եթե այդ մարդիկ ինչ-որ բանից դժգոհ են, ապա կարող են այդ ճանապարհով ներկայացնել իրենց բողոքները:

Եկեղեցու նվիրապետության մասին նրանց ընկալումը նույնպես շեղում է արձանագրում: Նրանք շեշտում են նվիրապետության երեք աստիճանները՝ եպիսկոպոս, քահանա, սարկավագ: Այս շեշտադրումը հիշեցնում է բողոքական եկեղեցու որդեգրած նվիրապետական կարգը: Բողոքական նվիրապետության մեջ չկա Կաթողիկոսի կամ պատրիարքի իշխանության հատուկ ընկալում: Բողոքականների նմանությամբ ակտիվիստները դեմ են արտահայտվում կաթողիկոսի իշխանությանը՝ հայտարարելով, թե Հայ Առաքելական եկեղեցում կաթողիկոսության իշխանությունը հետսամուտ է: Այստեղ պետք է շեշտել, որ Կաթողիկոսի հան•ամանքը նոր աստիճան չի ենթադրում, այլ՝ իշխանություն: Պատմությունը վկայում է, որ մեր Եկեղեցու սկզբնավորման առաջին օրվանից մենք Կաթողիկոսներ ենք ունեցել: Եվ առհասարակ բոլոր ավանդական Եկեղեցիներն էլ ունեն Կաթողիկոսական կամ պատրիարքական իշխանության ինստիտուտը, որ ենթադրում է որոշակի իշխանություն՝ եպիսկոպոսական ձեռնադրություն, մեռոնօրհնեք, որ հատուկ են կաթողիկոսի կամ պատրիարքի իշխանությանը: Դարձյալ կրկնեմ, որ սա բողոքական մտայնության դրսևորում է, և թերևս մեզ լուրջ մտորումների տեղիք է տալիս, թե ինչ հեռահար նպատակներ են հետապնդվում: Փորձ է արվում կոտրել Եկեղեցու նվիրապետության ավանդական ընկալումը:

Նրանք նաև վարկաբեկում են մեր վերջին երեք կաթողիկոսներին՝ պնդելով ու ստահոդ լուրեր տարածելով, թե նրանք ՊԱԿ-ի դրածոներ են եղել: Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, այդ ընտրություններին մասնակցում է համայն հայությունը, և փաստորեն նման հերյուրանքներով նրանք նաև ժողովրդին ու Ազգային եկեղեցական ժողովն են անարգում:

Նախաձեռնող խումբը գործում է հավատավորների, հանրության անունից և հայտարարում, թե իբրև իրենց նպատակը կաթողիկոսի հրաժարականն է: Բայց արդեն փաստ է, որ նրանց թիրախում Հայ Առաքելական եկեղեցին է հայտնվել: Սա արդեն պետական անվտանգության խնդիր չե՞ք համարում:

-Արդյոք կարելի է այդ տեսակի մարդկանց, որոնք սուտ են տարածում, հայհոյում ու զազրախոսում են, վարկաբեկում եկեղեցու հետ կապված ամեն բան, մոլորեցնում հասարակությանը, եկեղեցու բարեկարգության մասին մտածողներ համարել, ինչպես իրենք ներկայանում են: Եվ արդեն վաղուց նրանց նետը կաթողիկոսից ուղղվել է ընդհանրապես եկեղեցու դեմ:

Հուսադրող է, որ եկեղեցու հավատավորները չեն գնում այդ մարդկանց հետևից, նրանց հետևորդները հիմնականում Կորյունի ազդեցության տակ գտնվող իր խոստովանազավակներն են: Նա չարաշահում է խոստովանահայր-խոստովանազավակ հասկացությունը և նրանց օգտագործում իր շահերի համար: Հայր Կորյունն ունի խոստովանահայր և խոստովանազավակ հարաբերության արմատական ընկալում, որը շեղում է ենթադրում Եկեղեցու ավանդական մոտեցումներից: Նրա հետևորդների՝ Կորյունի հանդեպ ցուցաբերած հավատարմությունից նկատելի է, որ խոստովանազավակները պարտավոր են ենթարկվել, հնազանդվել իրենց խոստովանահորը՝ անկախ նրանից, թե ինչ է ասում խոստովանահայրը: Այստեղ առկա է հոգևոր բռնության տարրը: Ես նրա հետևորդներին համարում եմ հոգևոր բռնության զոհեր՝ երևույթ, որ բնորոշ է տոտալիտար աղանդների գործելաոճին:

Ակտիվիստների գործողություններում տեսանելի է նաև վրեժխնդրության տարր: Նախաձեռնության համակարգողներից Կարեն Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է  Մայր Աթոռի կառույցներից մեկում (ՀԵՀԵԿ) և դժգոհ է մնացել Մայր Աթոռից, ինչի մասին քանիցս բարձրաձայնել է հավաքների և հարցազրույցների ընթացքում: Իր կարծիքով Մայր Աթոռն իր հանդեպ խտրական վերաբերմունք է ցուցաբերել: Անգամ եթե իր հանդեպ անարդար են վարվել, ինչպես ինքն է կարծում, ապա դա կարելի էր պարզել ու հարթել երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե առաջնորդվելով սեփական վիրավորանքով՝ նման շարժում նախաձեռնել եկեղեցու դեմ և իրեն հետևորդներին օգտագոծել սեփական շահերի համար: 

Սրբազան հայր, չե՞ք կարծում, որ աշխարհիկ իշխանությունը պարտավոր է միջամտել դեպքերին, քանի որ զարգացումներն այնպիսի բնութ են ստանում, որ վտանգվում է մեր հավատքը, պետականությունը:

– Այո, իսկապես կարծում եմ, որ մենք արդեն գործ ունենք ազգային անվտանգությանը սպառնացող երևույթի հետ, որը հարկավոր է շատ արագ կանխել: Այնպես է ստացվել, որ այս պայքարի առաջնագծում հոգևորականներն են հայտնվել, բայց խնդիրը համապետական է արդեն, մենք հատել ենք ազգային անվտանգության սահմանը, և ես ապշած եմ, որ այդ խումբը դեռ շարունակում է գործել, և սաստող չկա: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենցով զբաղվելու են, թե՝ ոչ, որքան է դեռ շարունակվելու եկեղեցու դեմ նախաձեռնված այս պայքարը, որը բոլորիս է ալեկոծում, հավատացյալների ներսում խռովություն կա, և մենք հազիվ ենք կարողանում հանդարտեցնել, որպեսզի նրանք ծայրահեղ քայլերի չգնան, բախումներ չլինեն:

Պետությունը պետք է իր դիրքորոշումն ունենա այս խնդրի վերաբերյալ և մենակ չթողնի եկեղեցուն, քանի որ սա պետական խնդիր է: Ճիշտ է՝ եկեղեցին սրան էլ կդիմակայի, տարբեր ժամանակ այն դիմակայել է տարբեր հարձակումների, այդ թվում խորհրդային իշխանություններին վերապրեց: Բայց ամեն դեպքում իշխանությունը պետք է համապատասխան եզրակացություն անի: Խնդիրն արդեն դուրս է եկել հոգևոր իշխանության տիրույթից և դարձել է համապետական: Ոչ ոք չի կարող ինձ կամ որևէ մեկին համոզել, որ ազգի միասնությունը պառակտող գործողությունների թիրախ է միայն կաթողիկոսը:

Ես պարզապես չեմ կարող հասկանալ՝ ինչպես է պատահում, որ Էլթոն Ջոնի ուղղությամբ ձու նետած անձը հրավիրվում է ոստիկանություն, որի վերաբերյալ մամուլով բազում հրապարակումներ եղան, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին սատանա անվանող, հայ հոգևորականներին և հավատացյալներին վիրավորող խմբավորման անդամներին իրավապահ մարմինները կարգի չեն հրավիրում:

Ի դեպ, այս խումբը հեղինակազրկում է նաև թավշյա հեղափոխության գաղափարը՝ այն օգտագործելով իբրև քող, նույն գործիքակազմն օգտագործելով և հղում կատարելով հեղափոխության վրա, նրանք փորձում են Եկեղեցին սասանելով՝ քանդել պետության հիմքը, կասկածի տակ դնել մեր ազգային անվտանգության երաշխիքը: Մի±թե հեղափոխությունն ապազգային ուղղվածություն ուներ, ինչպիսին որ այս նախաձեռնությունն է: Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե իր որոշումները հայամետ են, ուստի այս հարցում էլ հարկ է, որ նա իր հայամետ դիրքորոշումը հայտնի: Ամեն բան թո°ղ լինի օրինականության սահմաններում: Չենք պահանջում ավելին:

Ինչ տրամադրութուններ են առկա հանրության շրջանում՝ ձեր դիտարկումներով: Ժամանակին կարծես թե շատերն էին սատարում նախաձեռնությանը:

-Հանրությունն ավելի ու ավելի է գիտակցում ու հասկանում այդ խմբի իրական նպատակները: Ընթացքում դեռ շատ բաներ կբացահայտվեն և ավելի շատ մարդիկ կսկսեն քննադատել այդ շարժումը: Հասարակության վերաբերմունքն ու տրամադրությունները ամեն ժամ փոխվում են:

Մեր եկեղեցին իրոք բարեկարգության անհրաժեշտություն ունի, բոլորս էլ դա գիտակցում ենք և վստահ եմ, որ գործնական քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ: Բայց այն, ինչ կատարում է այդ խումբը, ոչ մի կապ չունի եկեղեցու բարեկարգության հետ և այդ նախաձեռնությունը ամեևին եկեղեցում բարեփոխումներ անելու մտահո•ությունից չի ձևավորվել:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ