Նորմայից ավել կամ պակաս քնողների կյանքը կրճատվում է 7 տարով
Գիտնականները վստահ են, որ երկար քնելն ու քնի անբավարարությունը լուրջ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար: Օրվա ռեժիմի խախտման դեպքում այն կարող է ազդել և՛ մարդու արտաքին տեսքի, և՛ առողջության վրա: Վերջերս հետազոտություն է կատարվել, որն ուսումնասիրել է ոչ ճիշտ քնի ազդեցությունը մարդու ուղեղի վրա:
Գիտնականներն օրական քնի ժամանակ են սահմանում 6-8 ժամը: Եթե դուք ավելի շատ եք քնում կամ քիչ, ապա այն կարող է բերել ունակությունների խախտման` եզրակացություններ անելու և մտածելու, բառապաշարի կրճատման վրա: Այն նաև կարող է պատճառ դառնալ մարդու առողջության վատթարացման համար և բերել վաղաժամ մահվան: Քնի ռեժիմը խախտածների 7-8%-ը հետագայում խնդիրն է ունենում ուղեղի աշխատանքի հետ:
Տղամարդկանց և կանանց 18%-ը, որոնք կարճ են քնում, լուրջ խնդիրներ են ունենում մտածողության հետ և բողոքում են, որ խոսակցության ժամանակ անընդհատ բառեր են մոռանում: