25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեռուստացույցը վտանգավոր է երեխաների համար

Այն երեխաների մոտ, որոնք վաղ տարիքից երկար ժամանակ են անցկացնում հեռուստացույցի դիմաց, ժամերով մուլտֆիլմեր են դիտում կամ խաղեր խաղում, նկատվում է ակնային զարկերակների նեղացում: Այս մասին հաղորդում է Health 24 կայքը:

Ավստրալացի մասնագետները պարզել են, որ զարկերակի նեղացումը կարող է ապագայում հանգեցնել սիրթ-անոթային հիվանդությունների: Աչքի ցանցաթաղանթի անոթների նեղացումը, ըստ մասնագետների, հանգեցնում է հիպերտոնիայի և սրտի հիվանդությունների: Այս մասին ասել է Սիդնեյի համալսարանի ավագ գիտաշխատող Բամինի Գոփինաթը:

Մասնագետների խումբը հետազոտել է 6 տարեկան մոտ 1500 երեխայի` հետևելով նրանց վարքին, արձագանքներին, ֆիքսել են, թե քանի ժամ են նրանք անցկացրել հեռուստացույցի դիմաց, խաղեր խաղացել, հանգստացել: Նրանք նկարել են աչքի ցանցաթաղանթի անոթները և պարզել, որ երեխաները միջինը հեռուստացույցի դիմաց անցկացրել են 2 ժամ, դրանցից 36-ը` խաղեր են խաղացել: Այն երեխաները, ովքեր հեռուստացույցի մոտ 1 ժամից ավելին էին անցկացրել, նրանց մոտ դիտվել է անոթների նեղացում:

Ելնելով այս ուսումնասիրությունից` մասնագետները խորհուրդ են տվել հեռուստացույցի առաջ մեկ ժամ անցկացնելու փոխարեն, երեխաներին տանել բակ և ժամանակ անցկացնել մաքուր օդին, ինչը բարերար ազդեցություն է ունենում աչքի ցանցաթաղանթի անոթների վրա:

Հոդվածը հրապարակվել է Arteriosclerosis, Thrombosis and Vascular Biology ամսագրում, որը հրատարակում է Սրտի ամերիկյան ասոցիացիան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ