24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Քիչ առաջ էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին  այն մասին, թե ՀՀ 2-րդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն ՝ մարտի 1-ի գործով հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն  և  որևէ ծանուցում չեն ստացել. «Ես չգիտեմ հրավիրվել է, թե ոչ,  բայց ես ծանուցում չեմ ստացել: Գրասենյակ որևէ թուղթ չի եկել, որ  ասեմ, թե մեզ պաշտոնապես հրավիրել են հարցաքննության»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է վերբերվում վերջինս  ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայատարարելուն, Սողոմոնյանն ասաց, որ դրա մասին արդեն խոսել է:

Հիշեցնենք. որ այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ